Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը մեկնում է Ավստրիա: Այդ մասին նա հայտնել է սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Մոսկվայի քաղաքագլուխը մտադիր է Ավստրիայում նշել իր ծննդյան տարեդարձը. Լուժկովը դառնում է 74 տարեկան: Նրա խոսքով՝ ծննդյան տոնն անցկացնելու է ընտանիքի անդամների շրջապատում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, անցա շաբաթ մի շարք ռուսական հանրային հեռուստաընկերություններ վավերագրական ֆիլմեր ու հեռուսահաղորդումներ են ցուցադրել, որոնցում մերկացնում են Լուժկովների ընտանիքի անդամներին: Մասնավորապես, հինգշաբթի երեկոյան НТВ հեռուստաընկերությունը ցուցադրել է ֆիլմ՝ «Բանը կեպիի մեջ է» վերնագրով: Դրանում ներկայացվում են փաստեր, որոնք բացահայտում են քաղաքապետի եւ նրա կնոջ ընտանեկան բիզնեսին վերաբերող  որոշ գաղտնիքներ:

Նշենք, որ ՌԴ նախագահի վարչակազմում վերջին շրջանում ակնհայտ դժգոհություն են հայտնում Լուժկովի նկատմամբ: