Թուրքիայի Հաթայ նահանգի Դյորթյոլ գավառում Թուրքիայի անվտանգության ուժերի եւ քուրդ ապստամբների բախման արդյունքում ձերբակալվել է մեկ վիրավոր քուրդ ապստամբ: Հաթայի վարչակազմը հայտարարել է, որ բախումը տեղի է ունեցել Բյուլքե դաշտում:

Թուրքական ուժերի գործողության արդյունքում հայտնաբերվել է քրդերին պատկանող 2 հրացան, երկու ձեռքի նռնակ եւ զինամթերք, հաղորդում է TRT-ն: Թուրքիայի անվտանգության ուժերի գործողություններն յդ տարածքում շարունակվում են: