ԱՄՆ եւ ԽՍՀՄ նախկին ղեկավար Ռոնալդ Ռեյգանն ու Միխայիլ Գորբաչովը Reagan Gorbachev խաղի հերոսներ են դարձել, որտեղ նրանք պետք է ազատվեն ահաբեկիչների գերությունից, իսկ աշխարհը փրկեն միջուկային պատերազմից:

Խաղն արդեն հայտնվել է Steam-ում, Humble Store-ում եւ Xbox Games Store-ում: Այն 6.99 դոլար արժե: Սյուժեի համաձայն, 1986 թվականին ահաբեկչական խմբավորումն առեւանգում է Ռեյգանին ու Գորբաչովին: Գերությունից ազատվելու եւ մոլորակը միջուկային պատերազմից փրկվելու համար պետությունների ղեկավարները պետք է համագործակցեն: Գործիչների զինանոցում սառը զենքի եւ հրազենի հսկայական ընտրություն կա:

Ըստ VistaNews-ի, Reagan Gorbachev-ն ընդամենը 32 մակարդակ ունի, որոնք նախատեսված են համատեղ հաղթահարելու համար: Բայց նաեւ խաղը միայնակ հաղթահարելու հնարավորություն է ընձեռում: