Ուկրաինան պատրաստ է սնունդով օգնել Հայաստանին ու Վրաստանին: Այս մասին սեպտեմբերի 18-ին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը գյուղատնտեսական մթերքների բացօթյա ցուցահանդեսի ժամանակ:

«Չնայած այս տարի բերքը նախորդ տարվա համեմատ քիչ է եղել, բայց այն կհերիքի ոչ միայն մեզ, այլեւ Վրաստանին, Հայաստանին եւ այլ երկրների օգնելու համար, որոնք դիմել են մեզ օգնության խնդրանքով»,- ասել է նա: