2016թ. նահանջ տարի է, եւ Google-ը որոշել է այդ կապակցությամբ նոր դուդլ թողարկել։ Դրա միջոցով երեխաներին հեշտությամբ հնարավոր է բացատրել, թե ինչ բան է նահանջ տարին։ Որոնման համակարգի սովորական պատկերանիշի փոխարեն այսօր հայտնվել են երկու նապաստակներ, որոնք խորհրդանշում են փետրվարի 28-ն ու մարտի 1-ը։ Իսկ նրանց միջեւ խցկվում է երրորդը՝ փետրվարի 29-ը։
Եթե հավատանք տարածված կարծիքին՝ ապա նահանջ տարին միշտ յուրահատուկ է լինում։ Նաեւ կարծիք կա, որ փետրվարի 29-ի ծննդյան օրերը մնացած տարիներին արժե մեկ օր շուտ նշել։ Սակայն այդ ավանդույթները ժամանակակից աշխարհում հազվադեպ են պահպանվում։



























