Իրանում ռեֆորմատորները հաղթանակ են տարել Թեհրանում կայացած խորհրդարանական ընտրություններում։ Բարեփոխումների կողմնակիցներին բաժին է հասել մայրաքաղաքի Փորձագետների խորհրդի 16 տեղերից 15-ը։ Նշենք, որ Փորձագետների խորհուրդը մարմին է, որն ազդում է երկրի հոգեւոր առաջնորդի ընտրության գործընթացի վրա։

IRNA գործակալության տեղեկություններով՝ Փորձագետների խորհրդի եւ Իրանի խորհրդարանական ընտրություններում տեղերի ճնշող մեծամասնությունը բաժին է հասել բարեփոխումների կողմնակիցներին, որոնք միավորվել են նախագահ Հասան Ռոհանիի եւ  նախկին նախագահ Ալի Աքբար Ռաֆսանջանիի շուրջ։ Պահպանողականները Խորհրդում ունեն միայն մեկ ներկայացուցիչ, փոխանցում է ՌԲԿ-ն։

Խորհուրդ ընտրված միակ պահպանողականը Ահմադ Ջաննաթին է՝  Պահապանների խորհրդի ղեկավարը։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքի խորհրդարանի ընտրություններին, ապա ռեֆորմատորները զբաղեցրել են բոլոր 30 տեղերը։