Ուկրաինայի ռազմածովային ուժերի դեսանտային «Կիրովոգրադ» նավում երկու հրետանային արկ է պայթել: Միջադեպի արդյունքում 4 զինվորականներ տուժել են, հաղորդում է BFM.ru-ն` հղում անելով «ՈւՆԻԱՆ»-ին:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունում հաստատել են պայթյունի փաստը, հայտնելով, որ հետաքննությունը վարում է զինվորական դատախազությունը:
«ՈՒՆԻԱՆ»-ի տվյալներով, պայթյունները նավի վրա որոտացել են ռազմածովային վարժանքների ժամանակ, երբ կրակելի ես եղել ցամաքային նշանակետերին:





























