Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեն օրինական ամուսնական կապի մեջ է մտել սպորտային մենեջեր Միխայել Մրոնցի հետ: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, հարսանեկան արարողությունն անցկացրել է Յուրգեն Միտչ քաղաքի Բոննե օբեր-բուրգոմիստրը: Հարսանիքին ներկա են եղել միայն նորապսակների մոտ հարազատները:
Լրագրողներն այս կապակցությամբ մեկնաբանություն են խնդրել Գերմանիայի ԱԳՆ-ից եւ Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցությունից, որի ղեկավարն է Վեստերվելլեն: Երկու տեղում էլ ի պատասխան ասել են, որ «ԱԳ նախարարն ու Միխայել Մրոնցը դա համարում են իրենց անձնական գործը»:





























