Մոսկվայի իրավապահ մարմինները պարզել են կնոջ ինքնությունը, որին կասկածում են 4 տարեկան Նաստյա Մ.-ի սպանության մեջ։ Աղբյուրների փոխանցմամբ՝ աղջկա նկատմամաբ հաշվեհարդար է տեսել 39-ամյա Գյուլչեխրա Բոբոկուլովան։
Աղբյուրների փոխանցմամբ՝ կինը վաղ առավոտյան եկել է տունը, որտեղ աշխատում էր։ Սպասելով մինչեւ ծնողները ավագ երեխայի հետ տանից դուրս կգան, դայակը դաժանորեն սպանել է քնած Նաստյային։ Հետո հրդեհել տունը եւ հեռացել՝ պոլիէթիլենից տոպրակի մեջ տանելով երեխայի գլուխը, փոխանցում է Lifenews-ը։
Սպանությունից հետո նա գնացել է մետրոյի կայարան, որտեղ նրան է մոտեցել ոստիկանը՝ փաստաթղթերը ստուգելու համար։ Դրան ի պատասխան՝ կինը պայուսակից հանել է աղջկա գլուխը եւ սկսել է բղավել, որ սպանել է երեխային։
Ստուգումների ժամանակ նրա մոտ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։ Քննիչները ենթադրում են, որ Գյուլչեխրան հոգեկան շեղումներ է ունեցել։ Նշանակվել է հոգեբուժական փորձաքննություն։





























