Վանի քաղաքապետարանը փողոցներում հայերին բարի գալուստ մաղթող կարգախոսներ է պատրաստել:

Ինչպես Վանից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Վանի փողոցներում սկսել են 4  լեզվով գրված   «Մեր սիրելի հայ հյուրեր, բարի գալուստ հանդուրժողականության քաղաք» կարգախոսները տեղադրել:  Հայերեն, անգլերեն, թուրքերեն եւ քրդերեն լեզվով կարգախոսները տեղադրող Վանի քաղաքապետարանի աշխատակիցները նշեցին, թե Վանի քաղաքապետարանը պատրաստվում է ամենալավ ձեւով պատվել հայ հյուրերին:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում առաջին անգամ պատարագ է մատուցվելու: Թեեւ թուրքական կողմը նախապես խոստացել էր մինչ պատարագը խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին, սակայն հետո հայտարարեց, որ չի հասցնում դա անել եւ խաչը կտեղադրվի պատարագից հետո: Սա առիթ դարձավ, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկությունն ու Երուսաղեմի պատրիարքությունը հրաժարվեն պատարագին մասնակցությունից: