Իրանում կայացած ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել է 62 տոկոս։ Քվեարկել է մոտ 34 մլն քաղաքացի։ Այս մասին Sputnik-ին  հայտնել է Իրանի ՆԳ նախարարը։

«Հաշվել են քվեաթերթիկների 99 տոկոսը։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 62 տոկոս, Թեհրանում՝ 50 տոկոս։ Քվեարկողների թիվը կազմել է 34 մլն»,- ասել է նախարարը լրագրողներին։

Նախարարը նշել է, որ վերջնական արդյունքները կհրապարակվեն երեքշաբթի։ Իսկ բողոքարկումը պետք է ներկայացվի 2 օրում։

Նշենք, որ Իրանում փետրվարի 26-ին խորհրդարանական եւ Փորձագետների խորհրդի ընտրություններ են կայացել։ Նախնական արդյունքներով՝ Հասան Ռոհանիի կողմնակիցները Թեհրանից 30 պատգամավորական մանդատ են ստացել։