Համաշխարհային բոլոր լրատվամիջոցները քննարկում են անհավատալի մի դեպք: Ֆրանսիացին, որի ձեռքերն ու ոտքերը անդամահատել էին էլեկտրականությամբ հոսանքահարվելու պատճառով, լողալով հատել է նեղուցը, որ բաժանում է Բրիտանական կղզիներն ու Ֆրանսիան:

Օգտագործելով պրոթեզներին ամրացված լաստերը՝ 42-ամյա Ֆիլիպ Կրուազոնը անգլիական Ֆոլկսթոն նավահանգստից լողացել է Գրի-Նե հրվանդան՝ Ֆրանսիայի ափ:

Կրուազոնը BBC-ին հայտնել է, թե ողջ ընթացքում նա ոչ մի անգամ չի մտածել, թե չի կարողանա հասնել ափին, չնայած ցավերին:

Նա պատրաստվել է լողին երկու տարի:

Դժբածտ պատահարը նրա հետ տեղի է ունեցել 16 տարի առաջ, երբ Կրուազոնը փորձում էր հանել հեռուստատեսային ալեհավաքը իր տան կտուրից: