Սեբաստիա փողոցի բնակարաններից մեկից հունվարի 12-ին համակարգիչ գողացող անձանց ֆիքսել են տարածքի տեսախցիկները: Հունվարի 13-ին գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկվել Երեւանի բնակիչներ Գեւորգ Հովհաննիսյանը եւ Արման Գրիգորյանը:
Այժմ քայլեր են տարվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:











