Երեւանում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք փետրվարի 21-ից 28-ը տեղափոխվել է 148 տրանսպորտային միջոց, որոնցից 93-ի վարորդները մենքենան վարել են ոչ սթափ վիճակում:
2 մեքենայի խլացուցիչը առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված է եղել բարձր ձայնով երթեւեկելու համար: 53 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել` համապատասխան եւ այլ փաստաթղթեր չունենալու պատճառով:











