Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Շանհայ Էքսպո 2010»-ին մասնակցելու համար կնոջ՝ Գոհար Սարգսյանի հետ կիրակի մեկնել է Չինաստան։
Ինչպես NEWS.am-ին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից, հայկական պատվիրակության կազմում են նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք։
«Շանհայ Էքսպո 2010»-ին Հայաստանը կներկայացնի «Գեոպոլիս» նախագիծը («Աշխարհի քաղաքը» - «The City of the World»)։ Հիմնական գաղափարը հետեւյալն է. ստեղծել նոր քաղաք, որտեղ աշխարհի երկրները ներկայացված կլինեն իրենց ազգային թաղամասերով։




























