Քալիֆորնիայում Google ինքնակառավարվող մեքենայի մասնակցությամբ առաջին վթարն է տեղի ունեցել, հայտնում է Reuters-ը։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 14-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։

Մաունթին Վյուում Lexus RX450h ավտոմատ կառավարվող մեքենան փորձել է շրջանցել ճանապարհին հայտնված ավազի պարկերը եւ բախվել ավտոբուսին, փոխանցում է Lenta-ն։

Վթարի պահին Lexus-ն ընթանում էր մոտ 3.2 կմ/ժ արագությամբ, իսկ ավտոբուսը՝ 24կմ/ժ։  Google-ի  ներկայացրած հաշվետվության մեջ նշվում է, որ ավտոմատ համակարգը կարծել է, որ ավտոբուսը կարող է դանդաղեցնել ընթացքը, որպեսզի թույլ տա վարորդին առաջ անցնել։

Վթարից ոչ ոք չի տուժել։ Google-ից հայտնել են, որ ընդունում են «որոշակի պատասխանատվությունը» կատարվածի համար։