Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ կառավարությունը մտադիր է սեփականաշնորհել իրանական ավտոարդյունաբերությունը ու այն դարձնել մրցունակ միջազգային շուկայում:

«Ավտոմոբիլային արդյունաբերությունը պետք է լինի ժողովրդի ձեռքերում: Պետությունը երբեք հաջողակ չի եղել արդյունաբերության՝ այդ թվում ավտոարդյունաբերության կառավարման գործում: Ավտոմոբիլային արդյունաբերությունը պետք է ամբողջովին սեփականաշնորհվի ու մրցունակ լինի»,- մեջբերում է Ռոհանիի խոսքերը «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Mehr գործակալությունը:

Ռոհանին երեքշաբթի ելույթ էր ունեցել  ավտոմոբիլային արդյունաբերությանը նվիրված միջազգային համաժողովում, որն անցնում է Թեհրանում: