Երեւանի Հրազդանի կիրճում այսօր՝ մարտի 1-ին առաջացած հողաշերտի նստվածքի պատճառը, նախնական տվյալներով, ջրի կուտակումն է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ըստ ԱԻՆ-ի՝ վտանգ չկա, պետք է քաղաքապետարանը վերանորոգի ճանապարհի այդ հատվածը:
Ի դեպ, դեպքի վայր մեկնած՝ NEWS.am-ի նկարահանող խումբը ֆիքսել է, որ նստվածքի հատվածում ձյան հաստ շերտ կա, որն առաջացել է ձնամաքրման աշխատանքների հետեւաքնով: «Սանիթեքը» ճանապարհի ձյունը մաքրել ու այն լցրել է այդ հատվածում:
Նշենք, որ պատահարի հետեւանքով երկու բարդու ծառ է արմատախիլ եղել ու ընկել գետը: Ճանապարհի վտանգավոր հատվածը առանձնացված էր պարկերով, այնինչ ԱԻՆ-ից վստահեցրին, որ տարածքն արդեն սահմանազատված է ժապավենով:
Նշենք, որ գետի պատնեշը մոտ 20 մետր սահել է դեպի գետը:





























