ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 1-ին, կազմել է 491.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.26 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 534.03 դրամ (նվազել է 1.83 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 685.88 դրամ (աճել է 4.64 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.67 դրամ (աճել է 0.21 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ 233.13 դրամ, ոսկի՝ 19,517.97 դրամ, պլատին՝ 14,525.08 դրամ։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում մարտի 1-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:





























