LifeNews-ը ներկայացրել է Ռուսաստանում 4 տարեկան աղջկան դաժանաբար սպանած դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովայի հարցաքննության տեսանյութը։
Նրա ցուցմունքից պարզ է դառնում, որ կինն առաջին ամուսնու հետ ապրել է 12 տարի։ Վերջերս նրանք ամուսնալուծվել էին Ուզբեկստանի ՔԿԱԳ-ում։
Դրանից հետո Բոբոկուլովայի հարազատները նրանից խլել էին նրա երեք երեխաներին։
Հիշեցնենք, որ երեխայի դաժան սպանությունը տեղի էր ունեցել փետրվարի 29-ին։ Կասկածյալն ընտանիքում աշխատում էր որպես դայակ։ Սպասելով, որ ծնողները ավագ տղայի հետ դուրս գան տանից, կինը սպանել էր քնած երեխային, հետո հրդեհել տունը։ Այնուհետեւ երեխայի արնաշաղախ գլուխը ձեռքին՝ շարժվել էր դեպի մետրոյի «Օկտյաբրսկոյե Պոլե» կայարան եւ սպառնացել պայթեցնել իրեն։











