LifeNews-ը հրապարակում է սիրիական Քենսաբա գյուղի մոտակայքում` Թուրքիայի սահմանից մի քանի կմ հեռավորության վրա օտարերկրացի լրագրողների գնդակոծության մասին տեսանյութը: Տեսագրության մեջ դեռեւս լսվում են վերջին արկերի պայթյունները, որոնք, ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով, արձակվել են հարեւան պետության կողմից:
Հիշեցնենք, որ արտակարգ պատահարը տեղի է ունեցել այն բնակավայրեր լրագրողական շրջագայության ընթացքում, որոնք արդեն ստորագրել են հրադադարի համաձայնագիրը: Լրագրողների թվում, Ռուսաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներից բացի, եղել են Չինաստանից, Կանադայից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից խմբեր, ընդհանուր թվով` մոտ 30 մարդ: Նրանք Սիրիա էին եկել ՌԴ Պաշտպանության նախարարության հրավերով:











