Էներգակիրների մատակարարման հետ կապված ցանկացած նախագիծ պետք է տնտեսական շահեկան լինի ե՛ւ գնորդների, ե՛ւ վաճառողների համար, լինի դա նավթ, թե գազ: Այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամուլի ասուլիսում հայտարարեց վրացի վերլուծաբան Վասո Կապանաձեն:

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին, թե որքանով հեռանկարային են Հայաստանի տարածքով դեպի Վրաստան իրանական գազի մատակարարման շուրջ Թեհրանի եւ Թբիլիսիի բանակցությունները, Վասո Կապանաձեն ընդգծեց, որ այդ շուկայում մրցակցությունն աճում է եւ շատ բան կախված է գների մրցունակությունից:

Հիշեցնենք, որ իրանական National Iranian Gas Exports Company (NIGEC) ընկերության գործադիր տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարել էր որ Իրանը բանակցություններ է վարում Վրաստանի հետ Հայաստանի տարածքով այդ երկրին գազ մատակարարելու շուրջ: