Մոսկվայում 4-ամյա երեխային գլխատած դայակը՝ Ուզբեկստանի քաղաքացի, 38-ամյա Գյուլչեխրա Բոբոկուլովան շիզոֆրենիա ախտորոշում ունի, այդ պատճառով չի կարողացել հայրենիքում աշխատանք գտնել: Այս մասին «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին հաղորդել է Բոբոկուլովաների ընտանիքի հայրենի գյուղի տարածքային տեսուչը: Մոսկվայում, ամենայն հավանականությամբ, նա կարողացել է խաբել բժշկական հանձնաժողովին:
2000 թվականին Բոբոկուլովային անմեղսունակ են ճանաչել: Մինչ այդ նա երկու տարի հոգեբուժարանում է անցկացրել, իսկ 2002-ին պաշտոնապես ամուսնալուծվել է:
Տոներին կինը երբեմն վերադարձել է գյուղ, որտեղ նա 3 երեխա ունի: Ավագը 20 տարեկան է, ապրում է Բոբոկուլովների մոտ, միջնեկն ու կրտսերը՝ հոր հետ:
Այն մասին, որ ապահարզանից հետո հարազատներն իրենից խլել են երեխաներին, Գյուլչեխրան պատմել է հարցաքննության ժամանակ, որի տեսագրությունը հրապարակվել է LifeNews-ի կայքում:
Զոհված երեխայի ընտանիքին Բոբոկուլովայի մասին ծանոթներն են պատմել, որտեղ նա շուրջ 2 տարի աշխատել է՝ այդ ընթացքում «բարի, համեստ եւ միանգամայն ադեկվատ կնոջ» կարծիք ստեղծելով: Իսկ սպանված աղջկա դաստիարակությամբ նա չի զբաղվել, պարզապես օգնել է տան գործերում եւ երբեմն հետեւել երեխային, ընդ որում, սովորաբար նրա հետ երկար միայնակ չի մնացել:
Հիշեցնենք, որ Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովան սպանել էր քնած երեխային, որին պետք է հետեւեր, ապա կտրել էր նրա գլուխը, հրդեհել բնակարանն ու ուղղվել դեպի մետրոյի կայարան: Նա փողոցում սպառնացել էր պայթեցնել իրեն եւ բղավել, որ երեխայի է սպանել:











