Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ: Հաղթական գնդակը 74-րդ րոպեին խփեց Ռոնալդուն:
Խաղից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարեց, որ մրցակիցն ավելի ուժեղ էր առաջին խաղակեսում, իսկ իրենք` երկրորդում եւ արդար կլիներ ոչ ոքի արդյունքը, հաղորդում է Ռոյթերսը:
«Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ» — 1:2 (0:0)
Գոլեր` Տամուդո, 62 – Դի Մարիա, 51, Ռոնալդու, 74.





























