ԱՄՆ ՊՆ հետախուզական վարչությունը հայտնել է, որ ռուսաստանցի ցանցահենները կարող են ջարդել այն համակարգչային ցանցերը, որոնք օգտագործում են «Կասպերսկու լաբորատորիայի» ծրագրային ապահովման համակարգը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Washington Free Beacon-ը։

Հաղորդվում է, որ պաշտպանական ոլորտի պաշտոնյաները մտահոգված են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքը ձեռք բերելու հանգամանքով, քանի որ կարծում են, որ ծրագրային ապահովման համակարգը կարող է ցանցահեններին հնարավորություն տալ մուտք գործել տվյալների բազա եւ կառավարման համակարգ։

Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ ՊՆ մտահոգությունը պայմանավորված է նաեւ այն տեղեկություններով, որ ռուսաստանցի ցանցահենները կապ են ունեցել ԱՄՆ արդյունաբերական ցանցերում կիբերհետախուզության հետ։