Ֆուտբոլի Մեքսիկայի ազգային հավաքականը հայտնվել է սեքսուալ սկանդալի կենտրոնում:

The Sun-ին հայտնի է դարձել, որ Կոլումբիայի հավաքականին 1:0 հաշվով հաղթելուց հետո մեքսիկացիներըն ամբողջ կազմով գնացել են հյուրանոց եւ հրավիրել են 14 մարմնավաճառուհիների եւ մեկ տրանսվեստիտի:

Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նեստոր դե լա Տորրեն արդեն հայտարարել է, որ հետաքննություն է սկսվել եւ եթե պարզվի, որ այդ տեղեկատվությունը իրականությանը համապատասխանում է, ֆուտբոլիստները կպատժվեն, քանի որ կանոնադրությամբ` հավաքականի խաղացողները հավաքի ժամանակ իրավունք չունեն հյուրանոց կին հրավիրել: Հավաքականի ֆուտբոլիստները, մասնավորապես Սալսիդոն, ում լուսանկարը կանանցից մեկի հետ արդեն հայտվել է ինտերնետում, հերքել է մեղադրանքը` նշելով, որ ընդամենը մի քիչ խմել են: