Ռուսաստանում 4 տարեկան երեխային սպանած դայակը՝ Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովան, բացատրել է, թե ինչու է դիմել այդ քայլին, փոխանցում է Gazeta-ն։

«Ալլահը հրամայեց»,- ասել է Բոբոկուլովան։

Նա նաեւ խոստովանել է իր մեղքը եւ հայտարարել, որ զղջում է։

Քննչական կոմիտեի ներկայացուցիչը հայտնել է, որ կասկածյալ դայակը հանցագործությունը կատարել է որոշ մարդկանց հրահրմամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հիմա հանցագործություն հրահրողը ազատության մեջ է»,- ասել է ՔԿ ներկայացուցիչը։

Նրան հետախուզում են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գյուլչեխրա Բոբոկուլովան սպանության պահին սուր հոգեկան խանգարում է ունեցել։

Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին Մոսկվայի մետրոպոլիտենի «Օկտյաբրսկոե պոլե» կայարանում ձերբակալվել էր դայակը՝ ձեռքին բռնած երեխայի կտրած գլուխը։