Նյու-Յորքի 43-ամյա  բնակիչը որոշել է փչացնել Warner Bros կինոընկերության օրը եւ իր ավտոմեքենայով խոյահարել է ընկերության դարպասները։

Lenta.ru-ի հաղորդմամբ, Chevrolet Camaro մակնիշի ավտոմեքենան, որը բարձված է եղել վառելիքի տարաններով, սեպտեմբերի 17-ին՝ օրվա երկրորդ կեսին, մեծ արագությամբ խոյահարել է ընկերության դեպի ստուդիա տանող փայտյա դարպասները։

Հետագայում պարզվել է, որ մեքենայի ղեկաին նստած է եղել Նյու Յորքի բնակիչ Մայլ Ռոդրիգես-Սինտրոնը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը, ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է պայուսակ, որըի մեջ եղել են վառելիքի մի քանի տարաներ, ինչպես նաեւ ատրճանակի կրկնօրինակ։ Ոստիկանության ժամանման պահին, նա իր համար հանգիստ զբոսնելիս է եղել ստուդիայի տարածքում։