Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը մինչեւ ապրիլի 29-ը երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել Գյուլչեխրա Բոբոկուլովայի նկատմամբ, որին կասկածում են 4-ամյա աղջկա սպանության մեջ։

Ինչպես նշել է դատավորը, Բոբոկուլովան Ուզբեկստանի քաղաքացի է, ըստ էության, նա բնակվել է բնակարանում, որտեղ սպանել է աղջկան,  եւ Մոսկվայում ապրել է անօրինական հիմունքներով։ Ավելի մեղմ խափանման միջոց ընտրելու դեպքում կինը կարող է փախչել եւ սպառնալ նաեւ այլ մարդկանց կյանքին եւ առողջությանը, փոխանցում է Lifenews-ը։

Դատարանի դահլիճում կինը ընդունել է իր մեղքը։ Միաժամանակ նա բացասաբար շարժել է գլուխը, երբ նրանց հարցրել են, թե չի խղճում արդյոք աղջկան։ Ճաղերի հետեւից նա ժպտում էր եւ թափահարում էր ձեռքը՝ իր ողջույնները փոխանցելով։

Քննիչները հիմա որոնում են կնոջ ամուսնուն, որը կարող է կապ ունենալ սպանության հետ։ Իրավապահները կասկածներ ունեն, որ հանցագործությունը կարող էր տեղի ունենալ որոշ անձանց հրահրմամբ։

Ըստ առկա տեղեկությունների՝ Բոբոկուլովան հայրենիքում հոգեբուժական հաշվառման է վերցված։

Հիշեցնենք, որ երեխայի դաժան սպանությունը տեղի էր ունեցել փետրվարի 29-ին։ Կասկածյալն ընտանիքում աշխատում էր որպես դայակ։ Սպասելով, որ ծնողները ավագ տղայի հետ դուրս գան տանից, կինը սպանել էր քնած երեխային, հետո հրդեհել տունը։ Այնուհետեւ երեխայի արնաշաղախ գլուխը ձեռքին՝ շարժվել էր դեպի մետրոյի «Օկտյաբրսկոյե Պոլե» կայարան եւ սպառնացել պայթեցնել իրեն։