Սեպտեմբերի 19-ի առավոտյան Շվեդիայում մեկնարկել են խոհրդարանական ընտրությունները։

BBC գործակալության հաղորդմամբ, ընտրական տեղամասերը երկրում բացվել են տեղական ժամանակով՝ առավոտյան ժամը 8։00-ից։ Ըստ կանխատեսումների՝ ընտրություններում հաղթելու մեծ հնարավորություն ունի իշխող «Շվեդիայի Դաշինք» կոալիցիան, որը ղեկավարում է վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը։

Այս կոալիցիայի մեջ են մտնում Քրիստոնեա-դեմոկրատական, Լիբերալ եւ Չափավոր կուսակցությունը, ինչպես նաեւ Կենտրոնական կուսակցությունը։

Ընտրություններից առաջ երկրի վարչապետը դիմել է կոչով ընտրողներին՝ քվեարկել մտածված եւ թույլ չտալ ծայրահեղ աջերի մուտքը խորհրդարան։ Բացի այդ, երկու առաջատար կուսակցությունները հայտարարել են, որ  մտադիր են խուսափել աջերի հետ կոալիցիա ստեղծելուց եւ այդ պատճառով պատրաստ են համագործակցել միմյանց հետ։

Դաշինքի գլխավոր մրցակիցը, Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն է, որն իշխանության է եղել վերջին 65 տարվա ընթացքում։

AFP-ի հաղորդմամբ, դաշինքի հաղթանակը հնարավորություն կտա վերջին 100 տարվա ընթացքում երրորդ անգամ երկրում ձեւավորել աջակենտրոն խորհրդարան։