Apple-ի եւ ՀԴԲ-ի միջեւ վեճը հասել է  ԱՄՆ Կոնգրեսին։ Պատգամավորները լսել են կողմերի փաստարկները, թե արդյոք իրավունք ունեն հատուկ ծառայությունները «ունիվերսալ գաղտնալսում» իրականացնել։

ՀԴԲ ղեկավար Ջիմ Քոմին խոստովանել է, որ իր գերատեսչության օգտին կայացրած որոշումը, այսինքն, եթե  Apple-ին պարտադրեն կոտրել ահաբեկչի հեռախոսը, կարող է նախադեպ ստեղծել։ Այդ ժամանակ ուժային կառույցները կարող են նման սարքավորումներ արտադրողներից պահանջել տեղեկություններ տրամադրել օգտատերերի մասին։ «Գործի կենտրոնում ո՛չApple-ն է, ո՛չ ՀԴԲ-ն, ո՛չ Կոնգրեսը։ Գործի կենտրոնում Սան Բեռնարդինոյի ահաբեկչությունն է։ Գլխավոր նպատակը համակողմանի հետաքննություն անցկացնելն է, որը մինչեւ հիմա չի ավարտվել։ Պետք է խոստովանել, որ դատարանի ցանկացած որոշում  նախադեպ կստեղծի այս կամ այն ձեւով։ Դա կլինի ոչ օրենսդրական նորմ, այլ որոշակի ուղղություն ապագայի համար»,- հայտնում է Euronews-ը։

Նշենք, որ Քալիֆորնիայի դատարանը փետրվարի 16-ին Apple-ին պարտադրել էր կոտրել Սան Բեռնարդինոյի ահաբեկիչներից մեկի սմարթֆոնը եւ տեղեկություններ տրամադրել։ Սակայն ընկերությունը հրաժարվում է դա անել։