Beeline-ը հայտարարում է կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար գարնանային ակցիայի անցկացման մասին: 2016 թ. մարտի 1-ից մինչեւ ապրիլի 7-ը Mega բջջային ինտերնետի ծառայության բոլոր գործող բաժանորդները, ինչպես նաեւ նշված ժամանակահատվածում ծառայությունն ակտիվացրած բաժանորդները, իրենց հեռախոսների եւ սմարթֆոնների համար` գործող սակագնով կստանան գերարագ բջջային ինտերնետի կրկնակի ծավալ:
Mega 150, Mega 300 եւ Mega 500 բջջային ինտերնետի ծառայությունների բաժանորդներն օրական կստանան համապատասխանաբար 300, 600 եւ 1000 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ՝ նախկին 150, 300 եւ 500 ՄԲ փոխարեն։ Ծառայությունների արժեքը մնում է անփոփոխ, դրանք կտրամադրվեն օրավարձով 90, 150 եւ 200 դրամ համապատասխանաբար:
«Beeline-ը շնորհավորում է բաժանորդներին գարնան գալստյան կապակցությամբ եւ մաղթում ջերմություն, երջանկություն եւ առավելագույնս հաճելի շփում իրենց հարազատների եւ բարեկամների հետ: Քանի որ շփման հիմնական մասն արդեն իրականացվում է տարբեր ինտերնետ ռեսուրսների միջոցով, մենք որոշեցինք անել հիմնականը` ավելացնել ինտերնետի ծավալը եւ գարնան գալուստն ու Beeline ծառայություններից օգտվելը դարձնել ավելի հաճելի», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Mega 150 ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է հավաքել 1151# USSD-հրահանգը, Mega 300 ծառայության համար` 1301#, եւ Mega 500-ի համար` *1501#:
Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.beeline.am կայք:





























