Չէր կարելի Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողովին, քանի դեռ երկրի քաղաքական ուժերը եւ ժողովուրդը չէին ծանոթացել դրան:  Այդ մասին մարտի 2-ի մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:  

Նրա խոսքով, ոտնահարվել են քաղաքական ուժերի շահերը, անտեսվել է ժողովրդի տեսակետը: «Ստեղծվել է մի իրավիճակ, որում պիտի կարողանանք կոտրել երկրում բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը:  Դա պայմանավորված է Ընտրական օրենսգրքի անլիարժեքությամբ: Այսօր մենք դարձյալ  կանգնած ենք Ընտրական օրենսգրքի փոփոխության խնդրի առաջ: Սակայն մինչ այժմ չգիտենք, թե արդյոք ընդունվել են ընդդիմության` ԸՕ-ին վերաբերող առաջարկները», - հավելել է Սարգսյանը: