Ավստրալիայի բասկետբոլի լիգայի հերթական մրցաշրջանի մեկնարկին նվիրված հեռուստահոկովակը քննադատել են սեւավորթ խաղացողները: Նկարահանումներին մասնակցած 9 բասկետբոլիստներից միայն մեկն է եղել սեւամորթ, որին հատկացված դրվագում նա ներխուժում է սպիտակամորթ ընտանեկան զույգի անկողին եւ աչքով է անում կնոջը:
Լիգայի նախկին խաղացող Դերիլ Մադոնալդսի կարծիքով, այս հոլովակը վարկաբեկում է սեւամորթներին: Այդուամենայնիվ տեսահոլովակը ավստրալական հեռուստատեսության եթերից չի հանվել:
Հարցը պետք է քննարկվի միայն սեպտեմբերի 25-ին, իսկ լիգայի առաջնությունը մեկնարկում է հոկտեմբերի 15-ին, տեղեկացնում է «Սովսպորտը»:





























