Բելգորոդ-Դնեստրովսկի Հայկական փողոցին է վերադարձվել պատմական անվանումը: Այս մասին AnalitikaUA.net-ին հաղորդել է Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերի բաժնի ղեկավար Դավիթ Դավթյանը:

Դավթյանի խոսքով, սա կարեւոր իրադարձություն է, որը մատնանշում է շրջանում հայերի պատմության հետաքրքիր էջերից մեկը: «Բելգորոդ-Դնեստրովսկին (Ակկերման) միջնադարում հայ համայնքի համար նշանակալի կենտրոն է եղել»:

Հիշեցնենք, որ Բելգորոդ-Դնեստրովսկում է գտնվում Արեւելյան Եվրոպայի հնագույն հայկական տաճարներից մեկը՝ XV դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին: