Ուկրաինայում ստեղծվել է «Կիրովոգրադ» նավի տախտակամածում սեպտեմբերի 18-ին եղած պայթյունի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողով։
Ըստ նախնական վարկածի, «Կիրովոգրադի» վրա օգտագործվող արկերը ժամկետանց են եղել։
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայի ռազմածովային ուժերի դեսանտային «Կիրովոգրադ» նավում երկու հրետանային արկ է պայթել: Միջադեպի արդյունքում 4 զինվորականներ էին տուժել։
Պայթյունները նավի վրա որոտացել էին ռազմածովային վարժանքների ժամանակ, երբ կրակելիս են եղել ցամաքային նշանակետերին:




























