Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 4-րդ տուրում «Շտուտգարտը» 7:0 հաշվով ջախջախեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:
Երեք գոլի հեղինակ դարձավ Ռուսաստանի հավաքականի հարձակվող Պավել Պոգրեբնյակը: Բունդեսլիգայի առաջատար «Մայնցը» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ` այս անգամ 2:0 հաշվով «Վերդերի» նկատմամբ: «Բավարիան» 0:0 հաշվով ավարտեց «Քյոլնի» հետ հանդիպումը:





























