Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է 21-ի, տասնակ մարդիկ վնասվածքներ են ստացել, հայտնում է Associated Press-ը։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ավելի վաղ նշվում էր 10 զոհի եւ 48 սպանվածների մասին։
Ահաբեկչություններից մեկի արդյունքում զոհվել է 12, վիրավորվել՝ 10 մարդ։ Մի քանի րոպե անց քաղաքի արեւմուտքում որոտացել է երկրորդ պայթյունը, զոհվել է 9, վիրավորվել 38 մարդ։
Նախնական տվյալներով, պայթեցվել են երկու մեքենաներ։





























