Իրանը Կովկասի հարեւան երկրներից միակն է, ով տուժել է ղարաբաղյան հակամարտությունից։ Այս մասին Թեհրանում իրանա-ադրբեջանական խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամեդբաղիր Բահրամին։

Նրա խոսքով, հակամարտության առկայությունը խախտել է աշխարհագրական հավասարակշռությունը, մասնավորապես ադրբեջանաիրանական սահմանին։

«Ղարաբաղյան հակամարտությունն ուղիղ առումով ազդում է Իրանի ազգային քաղաքականության եւ շահերի վրա՝ վնաս պատճառելով դրանց։ Իրանա-ադրբեջանական 618 կիլոմետրանոց սահմանի 120 կիլոմետրը գտնվում է անջատողականների բռնազավթման ներքո։ Այս փաստը բացասաբար է ազդում Իրանի եւ տարածաշրջանի երկրների հարաբերությունների վրա»,- իրանցի դիվանագետի խոսքերն է մեջբերում ադրբեջանական Trend գործակալությունը։