Մոսկվայում մարտի 3-ի առավոտյան մահացել է հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան։ Դերասանուհին սրտի նոպայից հետո տեղափոխվել էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, որտեղ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։

Կրաչկովսկայան հոսպիտալացվել էր փետրվարի 27-ի միոկարդի կաթված ախտորոշմամբ։ Չնայած բժիշկների ջանքերին՝ դերասանուհու վիճակը ծանր էր մնում։ Նա միացված էր արհեստական շնչառության ապարատին։ Նրա վիճակը բարդացնում էին նաեւ կողմնակի հիվանդությունները, փոխանցում է Lifenews-ը։

Դերասանուհին հայտնի է այնպիսի ֆիլմերից ինչպիսիք են «Կտոր մը երկինք», «Իվան Վասիլյեւիչը փոխում է մասնագիտությունը», «12 աթոռ», «Դարձեք իմ ամուսինը», «Չի կարող պատահել»։ Նրա դերասանական կարիերան շարունակվել է 40 տարի, այդ ընթացքում նա կերտել է որպես կանոն երկրորդական, սակայն վառ կերպարներ։