Իրանցի 8 միգրանտներ կարել են բերանները՝ բողոքելով Ֆրանսիայի Կալե քաղաքում փախստականների ճամբարը փակելու դեմ, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Mirror-ը:

Կամավորականների միավորման ներկայացուցիչների խոսքով, որոնք ականատես են եղել տեղի ունեցողին, միգրանտները որոշել են բերանները կարել այն բանից հետո, երբ նրանց վրանը հանել են:

Բողոքող միգրանտները կարած բերաններով եւ ցուցապաստառներով անցել են ճամբարի տարածքով: