Իրաքի ՌՕՈՒ-ն ոչնչացրել է այն ահաբեկչին, որը «Իսլամական պետություն» խմբավորման հրամանատարն էր Անբար նահանգի Սուբհայաթ շրջանում, հայտնել է Իրաքի հրամանատարությունը:
Իրաքի բանակը Անբար նահանգում ահաբեկիչների դեմ ակտիվ մարտական գործողություններ է վարում՝ ՌՕՈւ-երի, ժողովրդական աշխարհազորի ու ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիայի ավիացիայի օգնությամբ: Նահանգի մայրաքաղաք Էր Ռամադիի մեծ մասը բանակն իր վերահսկողությնա տակ էր վերցրել 2015 թ. դեկտեմբերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Alsumaria հեռուստաալիքը հայտնում է, որ սպանված ահաբեկչի անունը Ռիյադ Ահմեդ Իսա ալ Խալիֆաուի է, զինվորականների տվյալներով, նա վտանգավոր էր: Օդային հարվածը հասցվել է Կարմա քաղաքում ազգային հետախուզական գործակալության տվյալների հիման վրա:
Իր Facebook –ում հրամանատարությունը նշել է, որ ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիյաի ավիացիան էլ իր հերթին էր հարվածներ հասցրել Սալահ էդ Դին նահանգում: Հաջողվել է ոչնչացնել 17 զինյալների ու նրանց 13 տրանսպորտային միջոցները: Իրաքի բանակը ավելի վաղ ակտիվ գործողություններ էր սկսել այս տարածքում, կոալիցիայի օդանավերն էլ նրանց օդից էին օգնում:




























