ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հովհաննես Հովսեփյանն ազատվել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նա  նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

Հովհաննես Աշոտի Հովսեփյան   (կենսագրական տվյալներ)

Ծնվել է 28 հունվարի 1973թ.

Կրթություն

· 1990-1995թթ. - Երեւանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ։

· 1996-1998թթ. - ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիա։

· 2002-2003թթ. - ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ։

· 2003թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 10 գիտական հոդվածների հեղինակ է։

Աշխատանքային գործունեություն

· 1996-2002թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։

· 2002-2006թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ:

· 2003-2004թթ. - դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։

· 2006թ. մարտ - 2007թ. փետրվար - «Ալյանս» խորհրդատվական կենտրոնի նախագահ։

· 2007թ. փետրվար – 2007թ. դեկտեմբեր - ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական։

· 2007-2008թթ. - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ։

· 2008թ. մայիսի 23-ին  ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։

Պարգեւներ եւ կոչումներ

· 2003թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

· 2013թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

· ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով:

· Կրթության եւ գիտության նախարարության կողմից պարգեւատրվել է ոսկե մեդալով:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ։