Գեղարվեստական մարմնամարզության հայրենիքը համարվող Ռուսաստանն  այսօր առաջին անգամ կընդունի այս մարզաձեւի աշխարհի առաջնությունը: Հոբելյանական` 30-րդ առաջնությունը Մոսկվայի Օլիմպիական մարզահամալիրում կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 26-ը: 

Երեք մասնակից ունի նաեւ Հայաստանը: Առանց լուրջ հավակնությունների աշխարհի առաջնությանը կմասնակցեն Նաիրա Մինասյանը, Ասյա Սիմոնյանն ու Ինեսա Սիմոնյանը:

Անհատական պայքարում հաղթողի գլխավոր հավակնորդը ռուսաստանցի Եվգենիա Կանաեւան է, որը նախորդ երկու տարիների ընթացքում հաղթել է բոլոր մրցումներում` այդ թվում Պեկինի Օլիմպիական խաղերում: Անցած տարի Ճապոնիայում կայացած աշխարհի առաջնությունում Կանաեւան նվաճեց բոլոր` վեց ոսկե մեդալները` նվաճելով աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը: