Ucom ինտերնետ օպերատորի համար 4G/LTE կապի ցանց ստեղծելու  համար սարքավորումներից ԱԱՀ գանձումը երեք տարով հետաձգել են։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 3-ին կայացած Կառավարության նիստում։ Ինչպես նիստում ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ընդհանուր առմամբ ընկերությունը պլանավորում է 4G ցանցում 17.2 մլրդ դրամ ներդնել։ Ծրագրի շրջանակներում արդեն 2016թ. կստեղծվի 340 նոր աշխատատեղ՝ 310 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ 2018թ.՝ 336 հազար դրամ աշխատավարձով։