Ստամբուլի Բայրամփաշա թաղամասի ոստիկանական բաժանմունքի վրա մարտի 3-ի առավոտյան 3 անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ անհայտ անձիք հարձակումը սկսել են, երբ ոստիկանական բաժանմունքից ոստիկաններին տեղափոխող ավտոբուսն է դուրս եկել։  Անհայտ անձիք սկզբում ավտոմատ հրազենքով կրակահերթեր են արձակել, որից հետո ձեռքի նռնակներ նետել ոստիկանական բաժանմունքի վրա։

Նշվում է, որ հարձակումն իրականացնողներից մեկը կին է եղել, ով վիրավոր վիճակում նստել է տաքսի ու հեռացել, իսկ մյուս երկուսը թաքնվել են բնակելի շենքերից մեկում։