Սվերդլովսկի երկրամասի Բելոյարսկի շրջանի Լոգինովո գյուղի մոտ այսօր` սեպտեմբերի 19-ին, վթարի է ենթարկվել սպորտային Յակ-52ինքնաթիռը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», սպորտի վարպետության թեկնածու օդաչուն`1962թ. ծնված Գենադի Բելինիկը, մահացել է:

Գտնվելով 500մ բարձրության վրա, օդաչուն հացրել է հաղորդում ուղարկել, որ պոկվել է կառավարման ճոպանը, սակայն, ստանալով օդանավը լքելու հրահանգ, չի ենթարկվել: Ինքնաթիռն ընկել է Լոգինովոյի օդանավակայանի խոտե ծածկույթի վրա, բաժանվել մի քանի մասի ու այրվել: Օդաչուի մամինը գտել են օդաչուի խցիկում` ամրագոտիով ամրացված: Զոհվածն ունի երկու երեխա:

Ւնչպես հաղորդում է «Վեստի.ru»-ն, Բելինիկն ուներ պարաշյուտ, սակայն չի օգտվել դրանից: Ինչպես պարզվել է ավելի ուշ, օդաչուն զոհաբերել է իրեն, որպեսզի ինքնաթիռը չընկնի գյուղի վրա: