ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովն իր 85-ամյակին դուետ է երգել «Ժամանակի մեքենա» ռոք խմբի մենակատար Անդրեյ Մակարեւիչի հետ։ Քաղաքական գործիչն ու երաժիշտը կիթառի հնչյունների տակ երգել են Կլավդիա Շուլժենկոյի «Հին նամակներ» երգը, հայտնում է LifeNews-ը։ Բանկետը տեղի է ունեցել մարտի 2-ին Մոսկվայի Radisson հյուրանոցներից մեկում։