Google-ը փորձարկում է Hands Free առանց կոնտակտի վճարային համակարգը։ Այս մասին ասված է ընկերության բլոգում։

Բջջային հեռախոսի  վրա հավելվածը բեռնելուց հետո օգտատերը  կարող է վճարել գնումների համար՝ արտասանելով «Ես վճարում եմ Google-ի միջոցով» արտահայտությունը։

Նույնականացումը նույնպես տեղի է ունենում լուսանկարի միջոցով, որը օգտատերը նախապես պետք է բեռնի հեռախոսի մեջ։ Սմարթֆոնը Wi-Fi-ով կամ Bluetooth-ով միանում է դրամարկղային տերմինալին, օգտատերն արտասանում է արտահայտությունը, որից հետո վաճառողը հաստատում է գնումը՝ օգտվելով գնորդի անվան սկզբնատառերն ու լուսանկարը, փոխանցում է Gazeta-ն։

Ներկայում այս ծառայությունը փորձարկություն է անցնում Սան Ֆրանցիսկոյում։