Բուլղարիայում ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մրցումների վերջին օրը տատամի դուրս եկավ Հայաստանի հավաքականի վերջին մասնակիցը` 90 կգ քաշային Արթուր Կրոյանը: Նա մեկնարկային գոտեմարտում պարտության մատնեց լատվիացի Արթուրս Նիկիֆորենկոյին, սակայն արդեն հաջորդ գոտեմարտում պարտվեց ռուսաստանցի Մագոմեդ Մագոմեդովին:
Այսպիսով, ձյուդոյի Հայաստանի երիտասարդակն հավաքականը բավարարվեց մեկական արծաթե եւ բրոնզե մեդալներով: Երկրորդ տեղ գրավեց 55 կգ քաշային Գրիգոր Իվանյանը, բրոզնե մեդալի արժանացավ`60 կգ քաշային Գոռ Հարությունյանը:




























